Քաղաքացիների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց կողմից բարձրացված խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստեղծվել է արագ արձագանքման թեժ գիծ: Թեժ գծի նպատակն է՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, ոլորտային խնդիրներին լուծում տալը, ՀՀ արդարադատության նախարարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների` բաց, թափանցիկ, մասնակցային և հաշվետու գործընթացի ապահովումը:

Թեժ գծի կայքի կիրարկման ադյունքում էապես կբարելավվի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կբարձրանա հանրային իրազեկվածության մակարդակը և հանրային վստահությունը, կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող քաղաքականության բաց և մասնակցային գործընթացը: