Ի՞նչ կարգով է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը

Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար:

Տեղեկանք ստանալու համար կարող է դիմել ամուսնություն գրանցել ցանկացող անձը (այսուհետ` տեղեկանք հայցող) կամ նրա ծնողը, կամ նրա կողմից լիազորված անձը:

Տեղեկանքն ուժի մեջ է այն տալու օրվանից 6 ամիս ժամկետով։