Ի՞նչ անել, եթե կատարողական վարույթով բռնագանձման ենթակա գումարը վճարվել է, սակայն արգելանքերը չեն վերացվել:

Եթե քաղաքացին վճարել է կատարողական վարույթով բռնագանձման ենթակա ամբողջ գումարը, և արգելանքերը պահպանվել են, ապա անհրաժեշտ է կապ հաստատել հարկադիր կատարողի հետ և ճշտել պատճառները (հնարավոր է, որ միևնույն անձի այլ պարտքերի բռնագանձման համար ևս հարուցված լինեն կատարողական վարույթներ):

Եթե հնարավոր չէ կապ հաստատել հարկադիր կատարողի հետ, անհրաժեշտ է զանգահարել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության թեժ գիծ՝ 060-570-435 հեռախոսահամարով,  և ներկայացնել խնդիրը: Եթե առաջարկվող լուծումը չի գոհացնում դիմողին, վերջինս կարող է գրությամբ իր խնդիրը ներկայացնել հարկադիր կատարողի վերադաս մարմին:

Թողնել պատասխան